LegalPortal.am կայքի մասին

«Legal Portal» իրավական տեղեկատուի հիմնական նպատակը հասարակության շրջանում իրավական գիտելիքների և իրավական մշակույթի սերմանումն է: Այդ նպատակին հասնելու համար «Legal Portal»-ի միջոցով ազատ տարածվելու է իրավական գրականություն, տեղեկատվություն օրենսդրության վերջին զարգացումների մասին, տվյալներ հայաստանյան իրավաբանական գրասենյակների և փաստաբանների վերաբերյալ: Մենք համոզված ենք` իրական ժողովրդավարական հասարակություն կարելի է ստեղծել միայն իրավական հիմքերով ամրապնդված փոխօգնության միջոցով: Այդ պատճառով կայքն իր այցելուներին ապահովելու է ոչ միայն տեղեկատվությամբ, այլև հնարավորություն է ստեղծելու համախմբելու ամուր քաղաքացիական կեցվածք ունեցող անձանց հասարակության և պետության առջև ծառացած կենսական խնդիրները համատեղ լուծելու համար: Այստեղ Դուք կարող եք բարձրացնել Ձեզ հուզող խնդիրները, մատնացույց անել օրենսդրական բացերը և այն դատական ակտերը, որոնք հակասում են արդարադատության իրականացման սկզբունքներին. կայքում համախմբված իրավաբանները կաջակցեն Ձեզ: Հուսով ենք` «Legal Portal»-ը կարդարացնի այն հույսերը, որ հեղինակները կապում են դրա հետ, և իսկապես կդառնա իրավունքի գերակայության պետություն կառուցելու համար անհրաժեշտ աղյուսներից մեկը: