Անօրինականություններ և կամայականություններ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Հովսեփյանի կողմից

Խոսենք փաստերով.

 Թիվ ԱՐԴ/0070/02/12 քաղաքացիական գործով 12.06.2012թ. նշանակված դատական նիստի ժամանակ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Հովսեփյանը հայտնեց, որ հայցվորի կողմից դատարան է ներկայացվել հակընդդեմ հայցադիմումի պատասխան: Երբ ես ցանկացա տեղեկանալ թե ինչ կարգով է հակընդդեմ հայցադիմումի պատասխանը ներկայացվել դատարան, պարզվեց որ պատասխանը ստորագրված չէ և այն գործում է հայտնվել կասկածելի ճանապարհով: Հայտնեմ, որ հակընդդեմ հայցադիմումի պատասխանը դատարանի գրասենյակ չի հանձնվել, ոչ էլ այն դատարանին է հանձնվել դատական նիստի ժամանակ: Տեղեկանալով այդ մասին իմ կողմից դատավոր Արամ Հովսեփյանին հայտնվեց ինքնաբացարկ, որը գրավոր ներկայացնելու համար դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 22.06.2012թ.: 22.06.2012թ. նշանակված դատական նիստի ժամանակ դատավոր Ա. Հովսեփյանը ինձ չթույլատրեց ներկայացնել ինքնաբացարկի միջնորդությունը պատճառաբանելով, որ ցանկանում է լսել դատարան հրավիրված վկաներին, որից հետո թույլ կտա ներկայացնել ինքնաբացարկի միջնորդությունը: Երբ իմ կողմից բողոքարկվեց դատավորի գործողությունները դատավոր Ա. Հովսեփյանը նշեց, որ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ որևէ նորմ, որի հիման վրա կողմը կարող է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել ցանկացած ժամանակ: Իմ կողմից կրկին նշվեց, որ դատավորի գործողություններն անօրինական են և չի բխում օրենքի պահանջներից, եթե դատարանը չթույլատրի ներկայացնել ինքնաբացարկի միջնորդությունը, ապա ստիպված եմ լքելու դատական նիստերի դահլիճը: Իմ հայտարարության կապակցությամբ դատավոր Ա. Հովսեփյանը հայտնեց, որ եթե ես լքեմ դատական նիստերի դահլիճը, ապա ինքը այն կդիտի դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք:Վերը նշված փաստերը խոսում են այն մասին, որ դատավոր Ա. Հովսեփյանը տեղյակ չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի   23-րդ հոդվածի 1-ին կետի պահանջի մասին, կամ էլ չի հարգում օրենքը և չի ենթարկվում օրենքին: 

      Եթե  ՀՀ դատական համակարգում  կա նման  անօրինականություններ  կատարող  դատավոր,    ապա  հարց  է առաջանում  թե   ինչպես կարելի  է  վստահել    դատական  համակարգին: 

Դիտվել է 16541 անգամ
Կիսվել`