Բարև Ձեզ,

2010թ. դեկտեմբերի2-ին Կոտայքի ընդհանուր իրավասության դատարանի վճռով քր. օր-ի 311.1 1-ին հոդվածով դատապարտվել եմ 1 տարի ազատազրկման և 1տարով հանրային ծառայություններով զբաղվելու  իրավունքից: 2011թ. մարտի 11-ին պայմանական վաղաժամկետ ազատվել եմ, 2011թ. համաներմամբ ազատվել եմ պատժի հիմնական կրումից, իսկ 2012թ. մարտից լրացուցիչ պատժից: Խնդրում եմ ասեք, ես ունեմ դատվածություն, եթե այո, ապա, երբ է մարվելու իմ դատվածությունը: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել`