Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք.
Քաղաքացին մահացել է, երբ կինը եղել է 7 ամսական հղի /ամուսնությունը գրանցված չի եղել/, երեխան ծնվել է և արդեն 4 ամսեկան է: Հայրության ճանաչման հայց կա դատարանում, որը վիճարկվում է հորեղբայրների կողմից:
Խնդրում եմ ասել, հնարավոր է կատարել գենետիկական փորձաքննություն ԴՆԹ համեմատելով երեխայի և հորեղբայրների արյունը պարզելու համար արյունակցական կապը: Եթե հնարավոր է, խնդրում եմ հայտնել որտեղ կարող ենք անել, եթե ոչ, ապա ինչ տարբերակ կա այդ հարցը լուծելու համար:
ՄԻ հարց էլ. բացասական պատասխանի դեպքում հնարավոր է փորձագիտական կենտրոնից վերցնել տեղեկատվություն, որ նման փորձաքննություն չի արվում և միջնորդել դատարանին արտաշիրիմում կատարել և համեմատել փոքրիկի և հանգուցյալի տվյալները:
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել`