Վարպետության դասեր գործնական իրավաբանության բնագավառում

«Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակը (ELL PARTNERSHIP Law Firm), համագործակցելով Գոյ հոգեբանական կենտրոնի հետ, բացառիկ հնարավորություն է ընձեռում Ձեզ ստանալու գործնական իրավաբանության բնագավառում մեկ ամսյա տևողությամբ վարպետության դասեր (MASTER CLASS), որոնք մատուցվելու են հայաստանյան և արտասահմանյան առաջադեմ և բարձրակարգ բուհերում կրթություն ստացած և ՀՀ-ում ու արտերկրում գործունեություն ծավալած մասնագետների կողմից հետևյալ ոլորտներում՝

Կորպորատիվ իրավունք. առկա խնդիրներն ու դրանց արդյունավետ և արագ լուծման մեխանիզմներ.

  •  Բանկային իրավունք. բանկային ոլորտի մասնագետների պրակտիկ իրավաբանական հմտությունների զարգացում.
  •  Վարչարարության հետևանքով առաջացող իրավահարաբերություններում առկա խնդիրների պրակտիկ լուծումներ.
  •  Վնասից ծագող պարտավորություններում հնարավոր ռիսկերի կանխատեսման և դրանցից խուսափելու հմտություններ.
  •  ԱՊՊԱ բնագավառում առկա խնդիրներն ու դրանց գործնական լուծումները.
  •  Հարկային և մաքսային բնագավառում առկա և առավել հաճախ հանդիպող խնդիրներն ու դրանց ի հայտ գալու պարագայում գործնական լուծումների առաջադրումը.
  • Արբիտրաժը Հայաստանի Հանրապետությունում. Գործնական խորհուրդներ հնարավոր ռիսկերից խուսափելու համար.
  •  Աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորումը. առկա խնդիրները և դրանց կարգավորման եղանակները.
  •  Իրավաբանական գրասենյակների կառավարման հմտություններ.
  •  Ղեկավարող անձ և աշխատանքային կադրերի հավաքագրում (դասավանդվելու է հոգեբանի կողմից՝ «Գոյ» հոգեբանական կենտրոն).
  •  Աշխատանք ոչ ստանդարտ հաճախորդների հետ և փոխշահավետ բանակցությունների վարում (դասավանդվելու է հոգեբանի կողմից՝ «Գոյ» հոգեբանական կենտրոն).
  •  Սթրեսի հաղթահարում և արդյունավետ աշխատանքի կազմակերպում (դասավանդվելու է հոգեբանի կողմից՝ «Գոյ» հոգեբանական կենտրոն):

ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ
Ծրագրին կարող են մասնակցել իրավաբանական կրթություն ունեցող բոլոր ցանկացողները' անկախ աշխատանքային փորձից և տարիքից՝ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՓԱԹԵԹ:
Ծրագրին կարող են մասնակցել նաև այն կազմակերպությունները, որոնք բարձր են գնահատում իրենց մասնագետների պատրաստվածությունն ու գիտելիքները՝ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՓԱԹԵԹ:

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ
Ծրագրին մասնակցելու համար անհատը կամ կազմակերպությունը պետք է լրացնի ծրագրի մասին հայտարարությանը կցված դիմումը և այն ուղարկի նույն տեղում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին: Կազմակերպությունը ծրագրին կորպորատիվ փաթեթով մասնակցելու համար պետք է համապատասխան դիմումին կցի նաև առնվազ հինգ մասնակցի տվյալներ, ովքեր վերջինիս հաշվին և փաթեթի ներսում մասնակցելու են դասընթացներին: Համապատասխան փաթեթում ներառված մասնակիցները կարող են փոխարինվել՝ այդ մասին կազմակերպչին իրազեկելով ոչ ուշ, քան ծրագիրը սկսելուց երեք օր առաջ:
Ծրագրի մասնակիցները կազմակերպչի հետ կնքում են նաև վերջինիս կողմից կազմված տիպային պայմանագիր:

Ծրագրին մասնակցելու համար ունկնդիրները կամ վերջիններիս ֆինանսավորող կազմակերպությունը պարտավոր է կազմակերպչի կողմից ներկայացված հաշվեհամարին փոխանցել դասընթացներին մասնակցելու համար սահմանված գումարն ամբողջությամբ՝ վերջիններիս կողմից համապատասխան պայմանագիրը ստորագրելուց հետո 5-օրյա ժամկետում:


Ծրագրի մասին առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

 

Կիսվել`
Կարդացեք նաև