Քաղաքացիական և վարչական մասնագիտացմամբ բաժինների համալրման նպատակով հայտարարվում է որակավորման ստուգում

Հիմք ընդունելով ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 16.02.2015թ. № 08Լ որոշումը՝ դատավորների թեկնածությունների ցուցակի քաղաքացիական մասնագիտացմամբ բաժինը՝ յոթ, վարչական մասնագիտացմամբ բաժինը՝ երկու թեկնածուներով արտահերթ համալրելու անհրաժեշտության մասին' հայտարարվում է դատավորների թեկնածությունների ցուցակի քաղաքացիական և վարչական մասնագիտացմամբ բաժինների արտահերթ համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին:

ՀՀ դատական օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին բավարարող անձինք կարող են հայտերը ներկայացնել ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմ /հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 5/ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշման հրապարակման օրվան հաջորդող օրվանից մեկամսյա ժամկետում:

Հավակնորդները պարտավոր են ներկայացնել ՀՀ դատական օրենսգրքի 115-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաև համաձայնություն՝ իրենց մասին պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում' բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու վերաբերյալ:

Որակավորման ստուգումը կատարվում է մրցութային կարգով՝ գրավոր քննության արդյունքներով: Գրավոր քննության ձևը, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները, քննության և ՀՀ արդարադատության խորհրդում հարցազրույցի կազմակերպման և անցկացման կարգը, այդ թվում՝ քննական նյութերի բաշխման, քննության ընթացքի, իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից օգտվելու, քննական աշխատանքների ստուգման և միավորների հաշվարկման կարգը, որակավորման ստուգման գնահատման չափորոշիչները, գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը, ինչպես նաև ՀՀ արդարադատության խորհուրդ ներկայացված հավակնորդների վերաբերյալ ՀՀ դատական օրենսգրքի 116-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ հարցումների իրականացման կարգը, հարցման շրջանակում ընդգրկված մարմինների ցանկը և հարցման նպատակով կիրառվող գրավոր հարցաթերթիկների ձևը կհրապարակվեն ՀՀ արդարադատության խորհրդի կողմից՝ սույն թվականի փետրվարի 20-ին:

Օրենքով նախատեսված պահանջները չբավարարող կամ ժամկետի խախտմամբ ներկայացված հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի կողմից ենթակա են վերադարձման երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ դատական օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված կարգով:

Կիսվել`
Կարդացեք նաև