Հրապարակվել է ՄԻԵԴ դատավորի թեկնածուների մրցույթի արձանագրությունը

Մարտի 2-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հրապարակել էր ՄԻԵԴ դատավորի թեկնածուների մրցույթի արդյունքները: Այսօր արդարադատության նախարարություն նախարարությունը տարածել է նաև մրցութային հանձնաժողովի մարտի 2-ի նիստի արձանագրությունը: 

Մրցույթի արդյունքներով առաջին երեք տեղերը, ինչպես առաջին մրցույթում, զբաղեցրել են Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը և Վիգեն Վլադիմիրի Քոչարյանը: Սակայն, կրկին ինչպես առաջին մրցույթում, այս անգամ ևս մրցութային հանձնաժողովը երրորդ տեղը զբաղեցրած` ԵՊՀ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանին փոխարինել է ամենաբարձր միավորներ հավաքած իգական սեռի մասնակցով` ԵԽԽՎ կողմից թեկնածուների կազմում տարասեռ թեկնածուների ընդգրկման պայմանը և ՀՀ Նախագահի 2014թ. օգոստոսի 2-ի թիվ ՀՆ-199-Ն հրամանագրի հավելվածով հաստատված կարգի 27-րդ կետի պահանջը հաշվի առնելով: Այս անգամ այդ մասնակիցը եղել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը:

Հիշեցնենք, որ առաջին մրցույթի արդյունքներն անվավեր էին ճանաչվել հենց սեռերի ներկայացվածության սկզբունքի հիման վրա եռյակում ընդգրկված թեկնածու Նելիկ Հարությունյանի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի կարծիքի հիման վրա: Մասնավորապես, խորհրդատվական խումբը եզրակացրել էր, որ Նելիկ Հարությունյանը Եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի կարող համարվել բավարար ճանաչում ունեցող իրազեկ իրավագետ, ինչը պահանջվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորից:

Մարտի 2-ին կայացած մրցույթի ամփոփ արդյունքները հետևյալն են.

1) Արմեն Շուրայի Հարությունյան – 91,67 միավոր,
2) Արայիկ Գառնիկի Ղազարյան – 88,86 միավոր,
3) Վիգեն Վլադիմիրի Քոչարյան – 88,42 միավոր,
4) Վահե Միշայի Գրիգորյան – 84,70 միավոր,
5) Դավիթ Լևոնի Հակոբյան – 81,17 միավոր,
6) Ստեփան Կարոյի Միքայելյան – 73,79 միավոր,
7) Լիանա Օնիկի Հակոբյան – 71,65 միավոր,
8) Արտյոմ Աշոտի Գեղամյան – 70,31 միավոր, 
9) Աննա Ռազմիկի Մարգարյան – 68,16 միավոր,
10) Ելիզավետա Ռեմիկի Դանիելյան – 66,78 միավոր,
11) Լիզա Ռաֆիկի Գրիգորյան – 63,91 միավոր,
12) Աստղիկ Ֆրունզեի Խառատյան – 52,29 միավոր,
13) Էդուարդ Աշոտի Մկրտչյան – 49,32 միավոր,
14) Նելիկ Նիկողոսի Հարությունյան – 46,04 միավոր:

 

Լուսանկարում Վիգեն Քոչարյանն է:

Կիսվել`
Կարդացեք նաև