Մեդիա իրավունքի միջազգային ամառային դպրոց իրավաբանների համար

Մեդիա իրավունքի միջազգային ամառային դպրոցը հայտարարում է 3 շաբաթ տեւողությամբ ինտենսիվ դասընթացներ իրավաբանների համար` նվիրված խոսքի եւ տեղեկատվության ազատության, պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի, ԶԼՄ-ների գործունեության, հեռուստառադիոհեռարձակման եւ մեդիայի այլ գործունեության կարգավորման հարցերին:

Դասընթացներին կարող են դիմել փաստաբաններ եւ իրավաբաններ, որոնք աշխատում են լրատվամիջոցներում կամ խորհրդատվություն են տրամադրում լրագրողներին, հասարակական կազմակերպություններին, պետական մարմիններին:

Դիմել կարող են նաեւ դասընթացներով հետաքրքրված` բարձր կուրսի (սկսած 3-րդ կուրսից) ուսանողները եւ շրջանավարտները:

Ամառային դպրոցի մասնակից կարող են դառնալ Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի եւ Ռուսաստանի քաղաքացիները:

Ուսուցման լեզուն ռուսերենն է: Առանձին դասընթացներ կլինեն անգլերեն` ռուսերեն թարգմանությամբ:

Ամառային դպրոցի ավարտին ուսանողները կստանան դիպլոմներ: Մասնակիցները պետք է ներկա գտնվեն բոլոր դասընթացներին եւ չեն կարողանա համատեղել ուսումն ու աշխատանքը: 80%-ից ավել բացակայությունների դեպքում մասնակիցները կհեռացվեն դպրոցից:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել օնլայն հայտ:

Դիմելու վերջնաժամկետն է 2015 թվականի մայիսի 18-ը 24:00 (GMT+3):

Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:

 

 

 

Կիսվել`
Կարդացեք նաև
Ամենադիտված նյութերը