panorama.am ԴԱՀԿ-ն հայտնաբերել է դատավոր ներկայացած խարդախին

Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հովիկ Լևոնի Բաբայանը, ծնված 1975 թվականին, մասնագիտությամբ իրավաբան վերջին մի քանի ամսվա ընթացքում ներկայանալով որպես տարբեր ատյանի դատարանների դատավոր, ինչպես նաև որպես դատապաշտպան գումարներ է շորթել ՀՀ քաղաքացիներից` վերջիններիս խոստանալով ԴԱՀԿ ապահովող ծառայության աճուրդում բավական մատչելի գներով կազմակերպել տարբեր գույքերի գնումները:

ԴԱՀԿ մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանի տեղեկացմամբ, ԴԱՀԿ ապահովող ծառայությունը ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերել է խարդախությունների հեղինակին և հանձնել ՀՀ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժին, հարուցվել է քրեական գործ:

ԴԱՀԿ ապահովող ծառայությունը կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին` նմանատիպ դեպքերում անմիջապես ահազանգել թեժ գիծ՝ 34-22-29 հեռախոսահամարով, կամ հայտնել իրավապահ մարմիններին:

Հարկադիր էլեկտրոնային աճուրդը կազմակերպվում է www.harkadir.ajurd.am կայքի միջոցով, որտեղ մարդկային գործոնի միջամտությունը բացառվում է:

 

 

 

Կիսվել`
Կարդացեք նաև
Ամենադիտված նյութերը