LSAT-ի դասընթաց ԵՊՀ-ում

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը հայտարարում է LSAT միջազգային թեստի նախապատրաստական դասընթացներ հոկտեմբերի 13-ից դեկտեմբերի 11-ը: Սկիզբը երեքշաբթի, ժամը 16:00-17:30, լսարան 213: Դասախոսելու է ԱՄՆ-ից հրավիրված իրավաբանը:
ԱՄՆ-ից ժամանած փաստաբան-իրավաբանը ուսանողներին կաջակցի հաղթահարելու դասընթացի մարտահրավերները /ներառյալ ուսումնական գրականությունը/: Ուսուցումը կիրականացվի ամերիկյան մեթոդներով: Ուսուցման նախապատրաստական դասընթացն անցնելուց հետո ուսանողները հնարավորություն կունենան գրանցվելու lsac.org. կայքում և հանձնելու LSAT թեստը՝ շարունակելու իրենց կրթությունը արտերկրի առաջատար բուհերում (ԱՄՆ, Կանադա):
Դասընթացին կարող են մասնակցել ԵՊՀ և այլ ուսումնական հաստատությունների ուսանողներ, դասախոսներ և այլ հետաքրքրված անձինք:
Մասնակցության համար դիմել ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի անգլերենի թիվ 1 ամբիոն 7-րդ մասնաշենք, 4-րդ հարկ 418, 419 սենյակ, հեռ. 55-74-21:

Կիսվել`
Կարդացեք նաև
Ամենադիտված նյութերը