Իրավաբանական գիտությունների նախամագիստրոսական և մագիստրոսական ծրագրի ընդունելություն

Կովկասում Ամերիկյան իրավունքի դպրոցը հայտարարում է 2016 թ. ուս.տարվա ընդունելություն՝ Իրավաբանական գիտությունների նախամագիստրոսական և մագիստրոսական ծրագրին մասնակցության համար՝ ուսման վարձի 75% զեղչմամբ: Այս մասին տեղեկացնում են ARMACAD-ից:

Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագիրը /երկու կիսամյակ/, անցկացվելու է Երևան քաղաքում, Հայաստան, իսկ Իրավաբանական գիտությունների մագիստրոսի ծրագիրը /մեկ կիսամյակ/՝ Իլլինոյս նահանգի Տեխնոլոգիայի Ինստիտուտի, Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջում, Չիկագո, ԱՄՆ:

Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագիրը Երևանում մեկնարկելու է 2016թ. փետրվարին: Դասախոսությունները տեղի են ունենալու 2016թ. ամսական երկու անգամ՝ երկու օր տևողությամբ: 2016թ. փետրվարից-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում պարտադիր կերպով անցկացվելու են տասը դասընթացներ՝ բացառապես Չիկագո-Քենթ քոլեջի պրոֆեսորների կողմից:

Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագիրն անց է կացվելու միայն անգլերեն լեզվով:

Հետևյալ ցանկից տասը պարտադիր դասընթացներն են՝ Իրավաբանական գրավոր խոսք, Ամերիկյան իրավական համակարգի ներածություն, Միջազգային բիզնես գործարքներ, Է-առևտուր, Առցանց գործարքներ, Միջազգային քրեական իրավունք, IP ակտիվների կառավարում, ԱՄՆ և ԵՄ անհատական տվյալների պաշտպանության իրավունք, Միացյալ Նահանգների Մտավոր սեփականության իրավունք, Բիզնես կազմակերպություններ, Համեմատական իրավունք:

Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի բաղադրիչները՝ ուսումնական պլանը, գրականության ցանկը, հանձնարարությունները, ինչպես նաև միջին որակական գնահատականի /ՄՈԳ/ չափանիշների հիման վրա քննությունների անցկացման համակարգը մշակվում է բացառապես Չիկագո-Քենթ քոլեջի կողմից:

Իրավաբանական գիտությունների մագիստրոսի Ամերիկյան իրավունքի դպրոցի նախնական ծրագիրն հաջող ավարտելուց հետո հնարավորություն կտրվի շարունակել դասընթացները Իրավաբանական գիտությունների մագիստրոսի կոչման համար ԱՄՆ, Իլինոյս, Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջում:

Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրում վաստակած կրեդիտները ամբողջությամբ ընդունվում են Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջի կողմից: Մագիստրոսի դասընթացներն ավարտվում են մեկ կիսամյակում մեկ ուսումնական տարվա փոխարեն՝ «ԱՄՆ, Միջազգային և Տրանսազգային Իրավունք» մասնագիտությամբ Իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճանի շնորհմամբ:

Բացի այդ, Չիկագո-Քենթում մեկ կիսամյակ սովորած ուսանողները, կարող են իրենց ցանկությամբ մնալ ևս մեկ կիսամյակ Չիկագո-Քենթում: Սակայն, անկախ դրանից, «ԱՄՆ, Միջազգային և Տրանսազգային Իրավունք» մասնագիտությամբ աստիճանի շնորհման համար ինչպես նշված է վերևում, բավական է ընդամենը մեկ կիսամյակ:

Հայաստանում Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրին մասնակցելու իրավունք ունեցող թեկնածուներն են՝
Պետական, հասարակական և մասնավոր սեկտորում աշխատող իրավաբաններ, նոտարներ, որոնք ունեն առնվազն իրավագիտության բակալավրի աստիճան,
Իրավագիտության բակալավրներ,
Շահագրգիռ անձինք, ովքեր ստացել են այլ որակավորմամբ բակալավրի աստիճան, սակայն հետագայում ձեռք են բերել իրավագիտության մագիստրոսի աստիճան և միաժամանակ հանդիսանում են ՀՀ փաստաբանների պալատի անդամներ:

Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական և հիմնական ծրագրերի առավելությունները
Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի շրջանակներում Երևանում անցկացվող դասընթացներին մասնակցության հնարավորություն՝ առանց աշխատանքից կտրվելու և մասնագիտական ապրելաոճը փոխելու:

Հայաստանում Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի շրջանավարտների համար՝ Չիկագոյում Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջի Իրավաբանական գիտությունների մագիստրոսի ծրագրին մասնակցության երաշխավորում՝ Իրավաբանական գիտությունների մագիստրոսի որակավորում ստանալու նպատակով:

Հայաստանում Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի ավարտից հետո 3 տարիների ընթացքում Չիկագոյում դասընթացները շարունակելու իրավունքի պահպանում:
Հայաստանից Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի շրջանավարտներին երաշխավորված 75% կրթաթոշակի զեղչմամբ՝ Չիկագոյում Իրավաբանական գիտությունների մագիստրոսի դասընթացներին մասնակցության համար: Չիկագո-Քենթ քոլեջում Իրավաբանական գիտությունների մագիստրոսի դասընթացների համար սահմանված ուսման վարձը կազմելու է 10.000ԱՄՆ դոլար՝ 44.000 ԱՄՆ դոլարի փոխարեն:

Չիկագոյում Միացյալ Նահանգների Իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճան ստանալու հնարավորություն մեկ կիսամյակում՝ մեկ ուսումնական տարվա փոխարեն:
Հայաստանում Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի համար սահմանված ուսման վարձը երկու փուլերով վճարելու հնարավորություն:

Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի ընթացքում անգլերեն լեզվի կատարելագործման հնարավորություն՝ Չիկագոյում մագիստրոսի աստիճանի համար նախատեսված դասընթացներին մասնակցությունը նախապատրաստելու նպատակով:
Հայաստանից Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի շրջանավարտների համար TOEFL-ից ազատման երաշխավորում:

Ուսման վարձը
Հայաստանում անցկացվող Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի շրջանակներում դասընթացների վարձավճարը կազմելու է 5500 ԱՄՆ դոլար:
Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի շրջանակներում Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջի դասընթացների վարձավճարը Հայաստանից Ամերիկյան իրավունքի դպրոցի շրջանավարտների համար կազմելու է 10.000ԱՄՆ դոլար' 44.000 ԱՄՆ դոլարի փոխարեն:

Փաստաթղթերի ներկայացումը

Բոլոր դիմողները պետք է էլեկտրոնային տարբերակով ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը մինչև 2015թ-ի դեկտեմբերի 14-ը՝

Ինքնակենսագրություն անգլերեն լեզվով,
Անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
Ուղեկցող նամակ անգլերեն լեզվով,
Երաշխավորագիր անգլերեն լեզվով կամ հայերեն լեզվով՝ անգլերեն պատշաճ թարգմանությամբ, որտեղ պետք է նշված լինի դիմողների կրթական և/կամ մասնագիտական փորձի և/կամ իրականացրած գիտական աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն երաշխավորող անձի կոնտակտային տվյալների նշումով,
Իրավաբանական գիտությունների բակալավրի դիպլոմի պատճենը:

Փաստաթղթերը պետք է ներկայացվեն հետևյալ հասցեներով՝

admission@salcaucasus.ge,  l.bakumya@kentlaw.iit.edu;  m.meskhi@chicagokentlaw.ge;  k.jeladze@chicagokentlaw.ge:    

Ներկայացված փաստաթղթերի չափը չպետք է գերազանցի 10 Մբ: Փաստաթղթերը ներկայացնելուց հետո կստանաք հաստատում: Հակառակ դեպքում, խորհուրդ ենք տալիս դիմել տեղական ներկայացուցչին:

Կարևոր տեղեկություններ
Դիմումներն ընդունվում են մինչև 2015թ-ի դեկտեմբերի 14-ը:
Ծանուցումներ թեկնածուների վերջնական ցուցակի համար' 2015թ. դեկտեմբերի 16-ը:
Հարցազրույց՝ 2015թ. դեկտեմբերի 21-ից 24-ը:
Որակավորման հանձնաժողովի որոշում՝ 2015թ. դեկտեմբերի 25-ը:
Ուսանող-Ամերիկյան իրավունքի դպրոց պայմանագրի կնքում՝ 2015թ. դեկտեմբերի 28-ը:
Հայաստանում Ամերիկյան իրավունքի դպրոցի Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի պաշտոնական բացում՝ փետրվար 2016թ.

Լրացուցիչ տեղեկություններ
Իլլինոյս նահանգի Տեխնոլոգիայի ինստիտուտի Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջը, որն առաջատար դիրք է զբաղեցնում է իրավական կրթության բնագավառում, հայտնի է գիտական փորձով և առանձնանում է կրթական նորարարությամբ:

2015թ-ին Միացյալ Նահանգների News & World Report ամսագիրը Ամերիկյան իրավունքի Չիկագո-Քենթի դպրոցին շնորհել է հետևյալ մրցանակները՝

Դատավարական փաստաբանություն 4-րդ տեղ
http://grad-schools.usnews.rankingsandreviews.com/best-graduate-schools/top-law-schools/intellectual-property-law-rankings: 

Մտավոր սեփականության իրավունք 7-րդ տեղ
http://grad-schools.usnews.rankingsandreviews.com/best-graduate-schools/top-law-schools/intellectual-property-law-rankings: 

Համաձայն Միացյալ Նահանգների News & World Report ամսագրի՝ Չիկագո-Քենթ քոլեջի շրջանավարտների զբաղվածության ցուցանիշը ավարտելուց անմիջապես հետո կազմում է 66.2% և 90.7% ավարտելուց հետո 9 ամսվա ընթացաքում:

Իրավունքի ամերիկյան դպրոցի մասին տեղեկություններ կարող եք գտնել՝ www.salcaucasus.ge,  www.kentlaw.iit.edu  կայքերից:

Կարող եք այցելել նաև՝ http://kentlaw.iit.edu/academics/llm-programs/international-and-comparative-law/special-llm-and-overseas-training-programs  էջը:

School of American Law in Armenia, Chicago-Kent College of Law

https://www.facebook.com/pages/School-of-American-Law-for-Armenia/1599679703603387?ref=hl

School of American Law, Chicago-Kent College of Law

https://www.facebook.com/School-of-American-Law-Chicago-Kent-College-of-Law-319374341492980/?fref=ts 

Չիկագո-Քենթ քոլեջի պաշտոնական ներկայացուցչական գրասենյակները՝

Հայաստանում՝ Երևան, Կորյունի 8/5, հեռախոս՝ +374 093-190-180, Լուսինե Բակումյան:

Վրաստանում՝ Թբիլիսի 0179, Պիքսել Բիզնես Կենտրոն, 34 Չավչավաձե փողոց, 4-րդ հարկ, հետ՝ 22440820, 577 974001, 577 774030, վեբ կայք~ www.chicagokentlaw.ge: 

Կիսվել`
Կարդացեք նաև
Ամենադիտված նյութերը