ՀՀ փաստաբանական դպրոցի 2016 թվակականի գարնանային հոսքի ընդունելություն

ՀՀ փաստաբանական դպրոցը 2015 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 17-ը ներառյալ հայտարարում է 2016 թվականի գարնանային հոսքի ընդունելություն՝ քրեաիրավական և քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածությամբ առկա (ստացիոնար), ինչպես նաև հեռավար (դիստանցիոն, առցանց) եղանակով ուսուցման համար։

Դիմումներն ընդունվում են երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 10։00-18։00՝ բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 606-609, (098) 655-601, (055) 320-052 կամ (096) 200-625 հեռախոսահամարներով, գրել ani.antonyan@advschool.am էլ․ հասցեին, այցելել www.advocates.am կայքէջ կամ ՀՀ փաստաբանական դպրոց (hասցեն՝ ք. Երևան, Զաքիյան 2, 3-րդ հարկ):

1․ ՀՀ փաստաբանական դպրոցի կանոնադրությունը, 2․ ՀՀ փաստաբանական դպրոցի վարչական տարածքում տեսանկարահանում և տեսաձայնագրում իրականացնելու կարգը, 3․ ընդունելության քննության կարգը, 4․ ընդունելության քննության գործընթացի ժամանակացույցը, 5․ դիմումի և 6․ ինքնակենսագրական տվյալներ պարունակող թերթիկի ձևերը տեղադրված են ստորև:

Ընդունելության քննության մասնակցության վճարը կազմում է 35.000 (երեսունհինգ հազար) ՀՀ դրամ։ Գումարն անհրաժեշտ է փոխանցել հետևյալ հաշվեհամարին՝
բանկ և հաշվի համար՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ-ԲԱՆԿ» ՓԲԸ, 220303350262000
ստացող կազմակերպություն՝ «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամ
նպատակը՝ ընդունելության քննության մասնակցության վճար

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի կառավարման խորհուրդը սահմանել է․

1․ Առկա (ստացիոնար) եղանակով ուսուցում անցնող ունկնդիրների քանակական կազմը՝ 65 (վաթսունհինգ), որից՝
1) քրեաիրավական ուղղվածության՝ 21 (քսանմեկ), որից՝ 20 (քսան) վճարովի, 1 (մեկ) անվճար տեղ,
2) քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածության՝ 44 (քառասունչորս), որից՝ 42 (քառասուներկու) վճարովի, 2 (երկու) անվճար տեղ։

2. Հեռավար (առցանց, դիստանցիոն) եղանակով ուսուցում անցնող ունկնդիրների քանակական կազմը՝ 15 (տասնհինգ), որից՝
1) քրեաիրավական ուղղվածության՝ 5 (հինգ) վճարովի տեղ,
2) քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածության՝ 10 (տասը) վճարովի տեղ։

3․ Հեռավար (առցանց, դիստանցիոն) եղանակով ուսուցում անցնող ԼՂՀ ունկնդիրների քանակական կազմը՝ 10 (տասը), որից՝
1) քրեաիրավական ուղղվածության՝ 4 (չորս), որից՝ 3 (երեք) վճարովի, 1 (մեկ) անվճար տեղ,
2) քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածության՝ 6 (վեց), որից՝ 5 (հինգ) վճարովի, 1 (մեկ) անվճար տեղ։

4․Հեռավար (առցանց, դիստանցիոն) եղանակով ուսուցում անցնող ԼՂՀ ունկնդիրներն ազատված են ՀՀ փաստաբանական դպրոցի ընդունելության քննության մասնակցության վճարից՝ 35․000 (երեսունհինգ հազար) ՀՀ դրամից։

5. Ընդունելության քննության անցողիկ շեմը՝ 100 (մեկ հարյուր) միավոր։

6. Ունկնդիրների ուսման վարձի չափը՝
1) ընդհանուր ընթացակարգով ուսուցման դեպքում՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ,
2) պարզեցված ընթացակարգով ուսուցման դեպքում՝ 450.000 (չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։

7․ ԼՂՀ ունկնդիրների ուսման վարձի չափը՝
1) ընդհանուր կարգով ուսուցման դեպքում՝ 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ,
2) պարզեցված կարգով ուսուցման դեպքում՝ 225.000 (երկու հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամ։

Բեռնել դիմումի ձևը

Ինքնակենսագրական թերթիկ

Ընդունելության գործընթացի ժամանակցույց

Փաստաբանական դպրոցի ընդունելության կարգ

ՀՀ փաստաբանական դպրոցի կանոնադրություն

Տեսանկարահանման կարգ

Կիսվել`
Կարդացեք նաև