Հայաստանի փաստաբանների համար իրականացվում է Գերմանիայում փորձի փոխանակման ծրագիր

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի աշխատակազմից հայտնում են, որ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ), Գերմանիայի դաշնային փաստաբանների պալատի և Գերմանիայի փաստաբանների միության կողմից Հայաստանի փաստաբանների համար իրականացվում է Գերմանիայում փորձի փոխանակման ծրագիր, որին կարող են մասնակցել միայն գերմաներեն լեզվին տիրապետող փաստաբանները:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հայաստանի համակարգող Նելլի Թումասյանին (էլ. փոստի հասցե՝ irzarmenien@gmail.com, հեռախոսահամար՝ (+374) 10 565235, բջջային հեռախոսահամար՝ (+374) 93 552199):

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է կից ներկայացվող դիմումի ձևը լրացնել և այն ներկայացնել մինչև 2016 թվականի մարտի 7-ը:

Կից փաստաթուղթ

Այս նյութին կա կցված փաստաթուղթ
Կիսվել`
Կարդացեք նաև