ԵՊՀ ՈՒԳԸ-ն կազմակերպում է հերթական տարեկան գիտական նստաշրջանը

Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը 2016 թ. ապրիլի 25-29-ը կազմակերպում է հերթական տարեկան գիտական նստաշրջանը, որին կարող են մասնակցել բոլոր բուհերի և գիտահետազոտական կենտրոնների ուսանողները, ասպիրանտները, հայցորդները և մինչև 35 տարեկան գիտնականները: Զեկուցումների թեմատիկան ազատ է: Նստաշրջանի ընթացքում գործելու են հետևյալ բաժանմունքները.

1. Աշխարհագրություն
2. Երկրաբանություն
3. Դեղագիտություն և քիմիա
4. Կենսաբանություն
5․ Ֆիզիկա
6. Ռադիոֆիզիկա
7. Մաթեմատիկա և մեխանիկա
8․ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
9․ Հայ բանասիրություն
10․ Ռոմանագերմանական բանասիրություն
11․ Ռուս բանասիրություն
12․ Տնտեսագիտություն և կառավարում
13. Իրավագիտություն
14. Քաղաքագիտություն
15. Միջազգային հարաբերություններ
16․ Պատմություն
17․ Մշակութաբանություն և արվեստաբանություն
18․ Աստվածաբանություն
19․ Արևելագիտություն
20․ Փիլիսոփայություն
21․ Հոգեբանություն
22․ Սոցիոլոգիա
23․ Ժուռնալիստիկա

Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2016 թ. փետրվարի 29-ը լրացնել առցանց հայտաձևը: Նույն ժամկետում անհրաժեշտ է ՈՒԳԸ էլ. փոստի հասցեին (sss@ysu.am) ուղարկել գիտական ղեկավարի կարծիք-երաշխավորագրի (կից ներկայացված է) սքանավորված տարբերակը, առանց որի հայտը չի ընդունվի (ուշադրություն․ եթե զեկուցումը անգլերենով կամ ռուսերենով է, ապա հայտաձևն ու երաշխավորագիրը ևս պետք է լրացվեն համապատասխան լեզվով)։

ԵՊՀ ՈՒԳԸ գիտաժողովների կազմակերպման կանոնակարգի համաձայն՝ նստաշրջանի կազմկոմիտեն հայտերի ներկայացման վերջնաժամկետից հետո 10 օրվա ընթացքում՝ մինչև 2016 թ. մարտի 9-ը, ներկայացված սեղմագրերի հիման վրա կհրապարակի զեկուցման համար ընտրված հայտատուների անունները:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն:

Գիտական նստաշրջանին ներկայացված այն զեկուցումները, որոնք կարժանանան համապատասխան ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությանը, կտպագրվեն «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պարբերականում: Կից ներկայացնում ենք ՈՒԳԸ ժողովածուում տպագրվող գիտական հոդվածի չափորոշիչները:

Չափորոշիչներին չհամապատասխանող հոդվածները չեն ընդունվելու։

Կից փաստաթուղթ

Այս նյութին կա կցված փաստաթուղթ
Կիսվել`
Կարդացեք նաև