Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջի իրավագիտության մագիստրոսի աստիճանի ծրագրի ընդունելություն՝ 75% կրթաթոշակի տրամադրմամբ

Իլլինոյս նահանգի Տեխնոլոգիայի Ինստիտուտի Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջը, Կովկասում Ամերիկյան Իրավունքի Դպրոցի հետ համատեղ, Երևանում և Չիկագոյում հայտարարում է 2016-2017 ուսումնական տարվա համար իրավագիտության մագիստրոսի աստիճանի ծրագրի ընդունելություն՝ 75% կրթաթոշակի տրամադրմամբ: Այս մասին տեղեկանում ենք ARMACAD-ից:

Երկու կիսամյակ տեւողությամբ բիզնես իրավունքի ոլորտի ծրագիր, որն անցկացվելու է Երեւան քաղաքում, Հայաստան, եւ Իրավաբանական գիտությունների մագիստրոսի ծրագիրը /մեկ կիսամյակ/՝ Իլլինոյս նահանգի Տեխնոլոգիայի Ինստիտուտի, Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջում, Չիկագո, ԱՄՆ:

Ամբողջ ծրագիրը կենտրոնացած է բիզնես իրավունքի շուրջ, որն իր մեջ է ներառում ամենապահանջված իրավավական ոլորտները, ինչպես նաև դրանց կիրառումը միջազգային պրակտիկայում:

Կովկասում Ամերիկյան Իրավունքի Դպրոցը հիմնադրվել է 2012 թ-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող Չիկագո-Քենթ Իրավունքի քոլեջի գլխավոր գրասենյակի հետ համագործակցության արդյունքում, նպատակ ունենալով ընդլայնելու գիտելիքները, ինչպես նաեւ տարածելու եւ հասանելի դարձնելու ամերիկյան իրավական կրթությունը՝ հավասար պայմաններ ստեղծելով տվյալ երկրի իրավաբանների համար: 2015թ-ի օգոստոսից սկսած Կովկասում Ամերիկյան Իրավունքի Դպրոցը սկսել է իր գործունեությունը Երևանում՝ հայաստանյան գործընկեր տիկին Լուսինե Բակումյանի հետ համագործակցությամբ։

Երևանում ուս. տարին սկսվելու է 2016 թ-ի սեպտեմբերին և ավարտվելու է 2017 թ-ի հունիսին: Ուսումնական գործընթացը իրենից ներկայացնում է բացառապես հանգստյան օրերին անցկացվող ինտենսիվ դասախոսություններ ամսական մեկ կամ երկու անգամ՝ յուրաքանչյուրը 10-12 ակադեմիական ժամ տևողությամբ:

Նշված տասը պարտադիր դասախոսությունները կենտրոնացած են հինականում բիզնես իրավունքի շուրջ՝ իրենց մեջ ներառելով իրավագիտության ժամանակակից թեմաներ. Իրավաբանական գրավոր խոսք, Միջազգային բիզնես գործարքներ, Է-առեւտուր, Առցանց գործարքներ, IP ակտիվների կառավարում, ԱՄՆ եւ ԵՄ անհատական տվյալների պաշտպանության իրավունք, Միացյալ Նահանգների Մտավոր սեփականության իրավունք, Բիզնես կազմակերպություններ, Համեմատական իրավունք, ԱՄՆ վարչական իրավունք, Միջազգային քրեական իրավունք և Ամերիկյան իրավական համակարգի ներածություն: Դասախոսությունների ճշգրիտ վերնագրերը և բովանդակությունները կարող են փոփոխվել:

Ամերիկյան Իրավունքի Դպրոցի Ծրագրի բաղադրիչները՝ ուսումնական պլանը, գրականության ցանկը, հանձնարարությունները, ինչպես նաեւ միջին որակական գնահատականի /ՄՈԳ/ չափանիշների հիման վրա քննությունների անցկացման համակարգը մշակվում է բացառապես Չիկագո-Քենթ քոլեջի կողմից: Ուսասնողները գնահատվում են բացառապես Չիկագո-Քենթի պրոֆեսորների կողմից:

Երեւաում անցկացվող ծրագիրն հաջող ավարտելուց հետո, ուսանողներին, կախված իրենց ցանկությունից, անմիջապես կամ երեք տարվա ընթացքում, հնարավորություն կտրվի շարունակել դասընթացները Իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճանի համար ԱՄՆ, Իլինոյս նահանգի, Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջում:

Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրում վաստակած կրեդիտները ամբողջությամբ ընդունվում են Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջի կողմից: Մագիստրոսի դասընթացներն ավարտվում են մեկ կիսամյակում մեկ ուսումնական տարվա փոխարեն՝ «ԱՄՆ, Միջազգային եւ Տրանսազգային Իրավունք» մասնագիտությամբ Իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճանի շնորհմամբ:

Չիկագո-Քենթում մեկ կիսամյակ սովորած ուսանողները, կարող են իրենց ցանկությամբ մնալ եւ սովորել եւս մեկ կիսամյակ՝ արդեն 80% կրթաթոշակով: Սակայն, անկախ դրանից, Երեւանյան ծրագրին մասնակցած ուսանողներից «ԱՄՆ, Միջազգային եւ Տրանսազգային Իրավունք» մասնագիտությամբ աստիճան ձեռք բերելու համար, ինչպես նշված է վերեւում, չի պահանջվում երկու կիսամյակի ուսուցանում այլ բավական է ընդամենը մեկը:

Հայաստանում Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրին մասնակցելու իրավունք ունեցող թեկնածուներն են՝

• Պետական, հասարակական եւ մասնավոր սեկտորում աշխատող իրավաբաններ, նոտարներ, որոնք ունեն առնվազն իրավագիտության բակալավրի աստիճան,
• Շահագրգիռ անձինք, ովքեր ստացել են այլ որակավորմամբ բակալավրի աստիճան, սակայն հետագայում ձեռք են բերել իրավագիտության մագիստրոսի աստիճան եւ միաժամանակ հանդիսանում են ՀՀ փաստաբանների պալատի անդամներ կամ եթե նրանք պլանավորում են ձեռք բերել միայն Երեւանում անցկացվող երկու սեմեստր բիզնես իրավունքի մասնակցության վկայական եւ չեն պլանավորում հետագայում մագիստրոսի աստիճան ձեռք բերել Չիկագո-Քենթում։
• Իրավունքի բակալավրիատի վերջին կուրսում սովորող, ինչպես նաեւ վերջերս ավարտած եւ բարձր ՄՈԳ ունեցող անձինք։
Իրավաբանական գիտությունների մագիստրոսի փոխկապակցված ծրագրերի առավելությունները
• Իրավաբանական գիտությունների մագիստրոսի փոխկապակցված ծրագրրերի շրջանակներում Երեւանում անցկացվող դասընթացներին մասնակցության հնարավորություն՝ առանց աշխատանքից կտրվելու եւ մասնագիտական ապրելաոճը փոխելու:
• Երեւանում Ամերիկյան Իրավունքի Դպրոցի երկու կիսամյակ ծրագրի ավարտից հետո արտոնյալ պայմաններով ընդունելույթուն՝ Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջի Իրավաբանական գիտությունների մագիստրոսական ծրագրին:
• Ամերիկյան Իրավունքի Դպրոցի երկու կիսամյակ ծրագրի շրջանավարտները իրավունք են ստանում ձեռք բերել «ԱՄՆ, Միջազգային եւ Տրանսազգային Իրավունք» մասնագիտությամբ Իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճան Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջում մեկ կիսամյակում երկուսի փոխարեն։

Ամերիկյան Իրավունքի Դպրոցի երկու կիսամյակ ծրագրի շրջանավարտներին երաշխավորվում է.

-75% կրթաթոշակի տրամադրում՝ Չիկագոյում Իրավաբանական գիտությունների մագիստրոսի դասընթացներին մասնակցության համար: Չիկագո-Քենթ քոլեջում Իրավաբանական գիտությունների մագիստրոսի դասընթացների համար սահմանված ուսման վարձը կազմելու է 10.000ԱՄՆ դոլար՝ 44.000 ԱՄՆ դոլարի փոխարեն:
- ծրագրի ավարտից հետո 3 տարիների ընթացքում Չիկագոյում դասընթացները շարունակելու իրավունքի պահպանում:
- Երեւանում անցկացվող երկու կիսամյակ դասընթացների ծրագրի համար սահմանված ուսման վարձը երկու կամ երեք փուլերով վճարելու հնարավորություն:
-անգլերեն լեզվի կատարելագործման հնարավորություն՝ Չիկագոյում մագիստրոսի աստիճանի համար նախատեսված դասընթացներին մասնակցությանը նախապատրաստվելու նպատակով:
-TOEFL-ից ազատման երաշխավորում:
-Ուսման որակի ապահովում Չիկագո-Քենթ իրավունքի Քոլեջի կողմից,
-Փոխհարաբերությունների հաստատում ուսանողների և պրոֆեսորների միջև,
-Ուժեղ մասնագիտական ցանցի զարգացում,
-Չիկագո-Քենթ իրավունքի քոլեջում առաջին կիսամյակը ավարտելուց հետո երկրորդ կիսամյակը 80% կրթաթոշակով սովորելու հնարավորության տրամադրում,

ԵՎ վերջապես. Չիկագո-Քենթի իրավոնքի Քոլեջը տեղակայաված է Չիկագոյի կենտրոնում, որն համարվում է աշխարհում լավագույն իրավական շուկաներից մեկը։

Ուսման վարձը
• Ամերիկյան Իրավունքի Դպրոցի երկու սեմեստր ծրագրի շրջանակներում դասընթացների վարձավճարը կազմելու է 5500 ԱՄՆ դոլար:
• Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջի իրավաբանական գիտությունների մագիստրոսական ծրագրի վարձավճարը Հայաստանից Ամերիկյան Իրավունքի Դպրոցի շրջանավարտների համար կազմելու է 10.000ԱՄՆ դոլար՝ 44.000 ԱՄՆ դոլարի փոխարեն, այսպիսով հայաստանյանյան ուսանողներին տրամադրվում է 75% կրթաթոշակ։
Փաստաթղթերի ներկայացումը
Բոլոր դիմողները պետք է էլեկտրոնային տարբերակով ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը մինչեւ 2016թ-ի հունիսի 10-ը՝
• Ինքնակենսագրություն անգլերեն լեզվով,
• Անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
• Ուղեկցող նամակ անգլերեն լեզվով։
•Երաշխավորագիր անգլերեն լեզվով կամ հայերեն լեզվո՝ անգլերեն պատշաճ թարգմանությամբ, որտեղ պետք է նշված լինի դիմողների կրթական եւ/կամ մասնագիտական փորձի եւ/կամ իրականացրած գիտական աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն երաշխավորող անձի կոնտակտային տվյալների նշումով,
• Իրավաբանական գիտությունների բակալավրի դիպլոմի պատճենը: Փաստաթղթերը պետք է ներկայացվեն հետեւյալ հասցեներով՝

admission@salcaucasus.gelbakumya@kentlaw.iit.edm.meskhi@chicagokentlaw.gejeladze@chicagokentlaw.ge:

Ներկայացված փաստաթղթերի չափը չպետք է գերազանցի 10 Մբ: Փաստաթղթերը ներկայացնելուց հետո կստանաք հաստատում: Հակառակ դեպքում, խորհուրդ ենք տալիս դիմել տեղական ներկայացուցչին:

Կարեւոր տեղեկություններ
• Դիմումներն ընդունվում են մինչեւ 2016թ-ի հունիսի10-ը:
• Ծանուցումներ թեկնածուների վերջնական ցուցակի համա՝ 2016թ. հունիսի16-ը:
• Հարցազրույ՝ 2016թ. Հունիսի17-ից 30-ը:
• Որակավորման հանձնաժողովի որոշու՝ 2016թ. Հուլիսի 12-ը:
• Ուսանող-Ամերիկյան իրավունքի դպրոց պայմանագրի կնքու՝ 2016թ. հուլիսի 14- 26-ը։
• Հայաստանում Ամերիկյան իրավունքի դպրոցի Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրի պաշտոնական բացու՝ սեպտեմբեր 2016թ.

Լրացուցիչ տեղեկություններ՝ Իլլինոյս նահանգի Տեխնոլոգիայի ինստիտուտի Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջը, որն առաջատար դիրք է զբաղեցնում է իրավական կրթության բնագավառում, հայտնի է գիտական փորձով եւ առանձնանում է կրթական նորարարությամբ: Չիկագո-Քենթ իրավաբանական քոլեջը համարվում է Իլլինյոս նահանգի երկրոռդ ամենահին իրավունքի դպրոցը: Որպես ԱՄՆ-ում իրավական կրթության առաջատար՝ Չիկագո-Քենթը հիանալի սկիզբ է իրավաբանի մասնագիտական ապագան խթանելու համար: Ապագայի վրա կենտրոնացումը, իրավական գրավոր խոսքի եւ գործնական փորձի վրա հիմված ուսուցման կարեւորումը, նոր դատավարական հնարքների դասավանդումը Չիկագո-Քենքթը դարձնում են հանրահայտ: Չիկագո-Քենթը 1936 թ-ին հավատարմագիր է ստացել Ամերիկյան փաստաբանների ասոցիացիայի կողմից,իսկ 1951 թ-ից անդամակցել է Ամերիկյան իրավունքի դպրոցների Ասոցիացիայի անդամություն։

2015թ-ին Միացյալ Նահանգների News & World Report ամսագիրը Ամերիկյան իրավունքի Չիկագո-Քենթի դպրոցին շնորհել է հետեւյալ մրցանակներ՝
• դատավարական փաստաբանություն 4-րդ տեղ http://grad-schools.usnews.rankingsandreviews.com/best-graduate-schools/top-law-schools/intellectual-property-law-rankings 
• Մտավոր սեփականության իրավունք 7-րդ տեղ http://grad-schools.usnews.rankingsandreviews.com/best-graduate-schools/top-law-schools/intellectual-property-law-rankings 

Համաձայն Միացյալ Նահանգների News & World Report ամսագր՝ Չիկագո-Քենթ քոլեջի շրջանավարտների զբաղվածության ցուցանիշը ավարտելուց անմիջապես հետո կազմում է 66.2% եւ 90.7% ավարտելուց հետո 9 ամսվա ընթացաքում:

2012 թ-ից ի վեր Չիկագո-Քենթ Իրավունքի Քոլեջը հաջողությամբ իրագործում է իր արտասահմանյան ծրագիրը Կովկասյան տարածաշրջանում, որի գլխավոր գրասենյակը Թբիլիսիում է.վերջինս աջակցում է իրավաբանության զարգացմանը՝ հարստացնելով փաստաբանների իրավական գիտելիքները: Վերջին երեք տարիների ընթացքում կառավարությունում,դատական իշխանությունում, տարբեր իրավաբանական և բիզնես ոլորտների միջին և բարձր իրավաբանական մակարդակի տեր իրավաբաններց 82-ը արդեն ավարտել են 2 կիսամյակ տևողությամբ ուսումնական ծրագիրը. ընդ որում նրանցից 42-ը Չիկագո-Քենթ իրավունքի դպրոցի իրավաբանական գիտությունների մագիստրոսներ են,իսկ 26-ը պատրաստվում են 2016 թ-ի օգոստոսից ստանալ մագիստրոսի կրթություն:

Իրավունքի ամերիկյան դպրոցի մասին տեղեկություններ կարող եք գտնել՝ www.salcaucasus.ge , www.kentlaw.iit.edu կայքերից:

 

Կիսվել`
Կարդացեք նաև