Փաստաբանների պալատը ԵԱՀԿ աջակցությամբ իրականացնում է անվճար իրավաբանական խորհրդատվության ծրագիր

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացնում է «Անվճար իրավաբանական խորհրդատվություն» դրամաշնորհային ծրագիրը, որի մայիս ամսվա համար իրականացվող փուլին մասնակցելու համար հայտարարվում է մրցույթ:

Ծրագիրը ներառում է 3 ինքնուրույն բաղադրիչներ (ուղղություններ).

ա) անվճար իրավաբանական խորհրդատվություն մարզերում (բաղադրիչ 1),

բ) անվճար իրավաբանական խորհրդատվություն քրեակատարողական հիմնարկներում (բաղադրիչ 2),

գ) անվճար իրավաբանական խորհրդատվություն վարորդներին (բաղադրիչ 3)։

Բաղադրիչ 1.

Մայիս ամսվա ընթացքում Արարատի մարզ այցելություններ կազմակերպելու և քաղաքացիներին անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու համար ՀՀ փաստաբանների պալատը հայտարարում է մրցույթ՝ Երևան քաղաքից թվով 2 փաստաբան, Արարատի մարզից թվով 1 փաստաբան ընտրելու համար (1-ին խումբ):

Մրցույթին կարող են մասնակցել առնվազն 3 տարվա փաստաբանական գործունեության փորձ ունեցող քաղաքացիաիրավական ուղղվածությամբ փաստաբանները Երևանից և Արարատի մարզից:

Բաղադրիչ 2.

Մայիս ամսվա ընթացքում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ այցելություններ կազմակերպելու և ազատազրկման մեջ գտնվող անձանց իրավաբանական խորհրտավություն մատուցելու համար ՀՀ փաստաբանների պալատը հայտարարում է մրցույթ՝ թվով 3 փաստաբաններ ընտրելու համար (1-ին խումբ):

Մրցույթին կարող են մասնակցել առնվազն 3 տարվա փաստաբանական գործունեության փորձ ունեցող քրեաիրավական ուղղվածությամբ փաստաբանները:

Բաղադրիչ 3.

Մայիս ամսվա ընթացքում վարորդներին անվճար իրավաբանական խորհրդատվություն մատուցելու համար ՀՀ փաստաբանների պալատը հայտարարում է մրցույթ՝ թվով 3 փաստաբաններ ընտրելու համար (1-ին խումբ):

Մրցույթին կարող են մասնակցել առնվազն 3 տարվա փաստաբանական գործունեության փորձ ունեցող վարչաիրավական ուղղվածությամբ փաստաբանները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում-հայտ (էլեկտրոնային նամակ)՝ կցելով Ձեր ինքնակենսագրությունը (CV) անգլերեն և հայերեն լեզուներով՝ այն ուղարկելով info@advocates.am կամ lyudvik.davtyan@gmail.com էլեկտրոնային հասցեներին:

Դիմում-հայտերը և կից փաստաթղթերը ՀՀ փաստաբանների պալատ կարող են ներկայացվել նաև փաստաթղթային եղանակով:

Դիմում-հայտի առարկայի տողում անհրաժեշտ է նշել այն բաղադրիչը, որին մասնակցելու համար ներկայացվում է հայտը, ինչպես նաև այն մարզը, որտեղ գործունեություն է իրականացնում դիմող փաստաբանը:

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2016 թվականի մայիսի 4-ը:

«Անվճար իրավաբանական խորհրդատվություն» դրամաշնորհային ծրագրի բովանդակությունը, ծրագրին մասնակցող փաստաբաններին ներկայացվող պահանջները, մրցույթի կազմակերպման հետ կապված մանրամասները նկարագրված են ծրագրում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող փաստաբան Լյուդվիկ Դավթյանի հետ:

Ծրագրի համակարգող՝
Լյուդվիկ Դավթյան

Փաստաբան, իրավ. գիտ. թեկնածու
Հեռ.՝ 091 066 880, 098 828 098
էլ. փոստ՝ lyudvik.davtyan@gmail.com 

Կիսվել`
Կարդացեք նաև