Փաստաբանների պալատը հայտարարում է «Ես իրավունք ունեմ» խորագրով շարադրությունների մրցույթ

ՀՀ փաստաբանների պալատը Երեխաների իրավունքների պաշտպանության տոնին ընդառաջ 7-ից 15 տարեկան երեխաների համար հայտարարում է ԵՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՄ խորագրով շարադրությունների մրցույթ:

Շարադրությունները չունեն տեքստային կամ քանակական որևէ սահմանափակում:
Խնդրում ենք աշխատանքներն ուղարկել press@advocates.am հասցեին մինչև մայիսի 24-ը:

Էլեկտրոնային նամակում պետք է նշել երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, դպրոցի անվանումը, դասարանը և հեռախոսահամարը։ Արդյունքները կամփոփվեն և լավագույն շարադրությունների հեղինակներին մրցանակները կհանձնվեն հունիսի մեկին:

Հարցերի համար զանգահարել՝ 094536002 ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանին:

Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
մամուլի կենտրոն

 

Կիսվել`