ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը օգոստոսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հուլիսի 17-ին Երևանում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման և դրան հաջորդած իրադարձությունների հետ կապված հարցեր:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մշակման աշխատանքների ընթացքին և համատեղ իրականացվող այլ ծրագրերի:

ՀՀ արդարադատության նախարարություն

Կիսվել`