Մենք ունենք բոլոր առումներով կայացած կառույց. ԴԱՀԿ ծառայության ղեկավար

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը շարունակում է մարզային այցելությունները՝ տեղում ծանոթանալու Ծառայության ստորաբաժանումների աշխատանքներին, առկա խնդիրներին, տրված հանձնարարականների կատարման ընթացքին։

Օգոստոսի 18-ին ԴԱՀԿ ծառայության ղեկավարը աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Ստեփանավանի բաժանմունքում Արմեն Հարությունյանին ներկայացվել է աշխատանքային գործունեության ընդհանուր պատկերն ու արձանագրված արդյունքները:

Այնուհետև, մարզային բաժնում՝ Վանաձորում, անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում շեշտվել են Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման առաջնահերթություններն ու առանցքային ուղենիշները:

«Այո՛, մենք ունենք բոլոր առումներով կայացած կառույց: Եվ դա էլ ավելի է պարտադրում կազմակերպել մեր աշխատանքն այնպես, որ Ծառայության գործունեությունը լինի ամուր, թափանցիկ և ընկալելի: Յուրաքանչյուր հարկադիր կատարողի աշխատանքից է կախված լինելու կառույցի տեղն ու դերը պետական մարմինների համակարգում»,-ասել է Ա. Հարությունյանն, ընդգծելով, որ Ծառայության յուրաքանչյուր աշխատակից իր աշխատանքում պատիվն ու արժանապատվությունը պետք է ընկալի որպես բարձրագույն արժեք:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԴԱՀԿ ծառայության ղեկավարը, տալով համապատասխան հանձնարարականներ, հայտնեց, որ օրենսդրական մի շարք նախաձեռնությունների միջոցով հնարավոր կլինի առավելագույնս հստակեցնելու հարկադիր կատարողի գործառույթների իրականացման մեխանիզմները։

ԴԱՀԿ մամուլի ծառայություն

Կիսվել`