Հարկադիր կատարման ծառայությունն իր մասնակցությունը կունենա Ռումինիայում կայանալիք միջազգային գիտաժողովին

Ռումինիայի Տիրգու Մուրեշ քաղաքում օգոստոսի 25-27-ը կանցկացվի «Քաղաքացիական հայց և իրավական հարկադրանք. տեսություն և պրակտիկա» խորագրով միջազգային գիտաժողով։ Տիրգու Մուրեշի Դատական կատարողների պալատի նախագահի կողմից գիտաժողովին մասնակցելու հրավեր է ստացել նաև ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը։

Նշված գիտաժողովում հարկադիր կատարման ծառայությունը կներկայացնի ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական Վահագն Դալլաքյանը, ով հանդես կգա «Գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելը. օրենսդրության և պրակտիկայի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով զեկույցով։

Կիսվել`
Ամենադիտված նյութերը