Վաճառքի է դրվել նոր գիտական աշխատանք

Երեկվանից Բուկինիստ գրախանութում վաճառքի է դրվել իրավաբանական գիտությունների թեկնածու Արսեն Թավադյանի հեղինակած «Հակամրցակցային համաձայնությունների իրավական կարգավորումը ՀՀ-ում» մենագրությունը: Մենագրությունում վերլուծության է ենթարկվում հակամրցակցային համաձայնությունների իրավական կարգավորումը ՀՀ-ում, ինչպես նաև նկարագրվում են ամբողջ մրցակցային քաղաքականության կարգավորման նպատակներ և մեխանիզմները: Վերլուծության են ենթարկվում «ապրանքային շուկա», «ապրանքային շուկայի մասնակից», «հակամրցակցային համաձայնություն» հասկացությունները, դրանց կարգավորման առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ հակամրցացկային համաձայնությունների տեսակները, կայացման ձևերը, թույլատրելիության չափանիշները, պատասխանատվությունը, հարաբերակցությունը մրցակցությանը վնաս հասցնող այլ գործողությունների համար: Կարող է օգտակար լինել իրավաբանական բուհերի և ֆակուլտետների ուսանողների, դասախոսների, ասպիրանտների, պրակտիկ իրավաբանների, ինչպես նաև տնտեսական մրցակցության կարգավորման հարցերով հետաքրքրվող այլ անձանց համար:

Կիսվել`