Դիմում ՀՀ նախագահ պարոն` Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն նախագահ`

Դիմելով Ձեզ ակնկալում եմ,որ խնդրանքս կլինի լսված և կստանա արդարացի և օրինական լուծում:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 30.12.2012թ թիվ ԿԴ0099.02.09 քաղաքացիական գործով կայացրել է վճիռ,ըստ որի քաղաքացի Հ. Զոհրաբյանից հօգուտ <<Կեչառք>> ԲԲԸ ենթակա է բռնագանձման 15 մլն ՀՀ դրամ,որպես պատճառված վ նասի հատուցում :13.02.2012 թ ին <<Կեչառք>> ԲԲԸ ստացվել է նշված վճռի դեմ Հ. Զոհրաբյանի անունից վերաքննիչ բողոք:Զոհրաբյանի անունից ստացված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ դատարանը ընդունել է վարույթ և 31.05.2012 թ ին կայացրել որոշում:Վերաքննիչ բողոքը ստանալուց անմիջապես կասկածներ առաջացան,որ դրանում տեղ գտած ստորագրությունը կեղծված է և կատարված չէ Հմայակ Զոհրաբյանի կողմից, քանի որ ընկերությունում առկա էին Զոհրաբյանի կողմից կատարված բազմաթիվ ստորագրությունների օրինակներ:
 21.02.2012 թ ին ընկերությունը դիմել է ԳԱԱ <<Փորձաքննությունների ազգային բյուրո>> ՊՈԱԿ ին      խնդրելով անցկացնել համապատասխան փորձաքննություն և որոշել արդյոք նշված վերաքննիչ բողոքում տեղ գտած ստորագրությունը կատարված է Հմայակ Զոհրաբյանի կողմից:27.02.2012 թ ին <<Փորձաքննությունների ազգային բյուրո>> ՊՈԱԿ ի տնօրեն պարոն Ա> Ջավադյանի անունից ստացվեց թիվ 12-0179Պ փորձագիտական եզրակացությունը, համաձայն որի վերաքննիչ բողոքը ստորագրված չէ Հմայակ Զոհրաբյանի կողմից այլ ստորագրված է այլ անձի կողմից: Փաստորեն անցկացված փորձաքննության արդյունքում հաստատվեցին կասկածները ստորագրության կեղծված լինելու մասին:28.03.2012թ ին մեր ընկերության կողմից վերաքննիչ քաղաքացիական դատարան է ներկայացվել դիմում,կից նաև փորձագիտական եզրակացության բնօրինակը առ այն,որ 13.02.2012թ ին Հ. Զոհրաբյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ստորագրված չէ Հ. Զոհրաբյանի կողմից, հետևաբար և կեղծ է:Դատարանը ներկայացված ապացույցը կցել է գործին որպես ապացույց,հետաձգել դատական նիստը,եզրակացության պատճենը ուղարկել Զոհրաբյանին և խնդրել հայտնել դիրքորոշում(դատական նիստին չներկայանալու դեպքում գոնե գրավոր) վերը նշված փորձագիտական եզրակացության վերաբերյալ: Գործում առկա փոստային անդորրագիրը հաստատում է,որ Հ. Զոհրաբյանը ստացել է դատարանի գրությունը և եզրակացության օրինակը,սակայն որևէ դիրքորոշում չի հայտնել և դատական նիստին չի ներկայացել:Վերաքննիչ դատարանը` նախագահող դատավոր Ամրահի Պետրոսյան,ընդհանրապես հաշվի չի առել,որ վերաքննիչ բողոքը ստորագրված է անհայտ անձի կողմից և որ դրանում տեղ գտած ստորագրությունը կեղծ է, քննել է անհայտ անձի վերաքննիչ բողոքը և կայացրել որոշում:Ակնհայտ է որ վերաքննիչ դատարանը դատավոր Ամրահի Պետրոսյանի նախագահությամբ կոպտորեն խախտել է օրենքը և չարաշահել իրեն վերապահված լիազորությունները,քանի որ որևէ օրենք չի կարող դատավորին թույլ տալ քննել անհայտ անձի կողմից ներկայացված և կեղծված ստորագրությամբ բողոք:Մեծարգո պարոն նախագահ, հաշվի առնելով վերոգրյալ փաստերը ԽՆԴՐՈՒՄ եմ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել ակնհայտորեն օրենքը խախտած դատավորին: Հարգանքով <<Կեչառք>> ԲԲԸ խորհրդի նախագահ Վ. Սիմոնյան

Կիսվել`