Անհեթեթ օրենքների շարքից

Ֆրանսիայում

Արգելված է խոզերին Նապոլեոն անունը տալը:

Առավոտյան ժամը 08:00-20.00-ն ընկած ժամանակահատվածում ֆրանսիական ռադիոալիքներում պետք է հնչեն միայն ֆրանսիական կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Արգելված է վաճառել ոչ մարդկային դեմքով տիկնիկներ:

Սինգապուրում

Աղբ նետելը շատ լուրջ հանցանք է: Պատիժն ընդգրկում է մի քանի հազար ԱՄՆ դոլարի տուգանք, աղբի հավաքում, իսկ օրինախախտի լուսանկարը կարող է հայտնվել տեղական լրատվամիջոցներում:

Արգելված է Աստվածաշունչը որևէ տեղ տանել կամ էլ խոսել Հիսուս Քրիստոսի մասին:

Միացյալ Թագավորությունում

Օրենքին դեմ է մահանալ պառլամենտի շենքում: Բանն այն է, որ այստեղ մահացողի համար ստիպված են թագավորական թաղման արարողություն կազմակերպել:

Սատկած կետի գլուխը թագավորի սեփականությունն է, իսկ պոչը պատկանում է թագուհուն: Դա կարելի է օգտագործել կորսետ պատրաստելու համար:

Յորք քաղաքում օրենքով թույլատրվում է սպանել շոտլանդացու հին քաղաքի ներսում, եթե իհարկե նա նետ ու աղեղ է կրում:

Ավստրալիայում

Երեխաներին օրենքով թույլատրվում է ծխախոտ կամ ալկոհոլ գնել:

Արգելված է փողոցով քայլելիս դեմքին կոշիկի լաք քսել կամ այն ծածկել սև կտորով ու թաղիքով, քանի որ այս ամենն օգտագործում են կատու գողացողները:

Արգելված է նաև Չղջիկ-մարդու նման հագնվել:

Կիսվել`
Կարդացեք նաև