Վարչապետը ստորագրեց ԵՊՀ-ի և ԵՊԲՀ-ի վերակազմակերպման մասին որոշումները

Նոյեմբերի 27-ին կառավարությունը հաստատել է «Երևանի պետական համալսարան»-ի և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի հիմնադրամները վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին որոշումները, որոնք առանց վարչապետի ստորագրության ուժի մեջ չէին կարող մտնել:

Այսօր՝ 20 օր անց, վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2 որոշումներն էլ ստորագրեց:

Ի տարբերություն այլ որոշումների, որոնք սովորաբար ուժի մեջ են մտնում հրապարակման պահից 10 օր անց, այս որոշումները ուժի մեջ կմտնեն «ՀՀ պաշտոնական տեղեկագրում» հրապարակվելու հաջորդ օրվանից:

Կիսվել`
Կարդացեք նաև