Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է դատավոր Խաչատուր Խաչատրյանը

ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդում է, որ դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը:

Ըստ հաղորդագրության` Խ. Խաչատրյանը իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով, նրա օգտին գործողություններ կատարելու համար, պահանջել և ստացել է 20.000 ԱՄՆ դոլար:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ Խաչատրյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակվել էր ՀՀ Նախագահի 2009 թվականի փետրվարի 27-ի հրամանագրով, իսկ մինչ այդ` 2008-2009թթ., եղել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի սնանկության գործեր վարող դատավոր։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լուսանկարը` court.am-ից:

Կիսվել`
Կարդացեք նաև