Կորյուն Արևշատյան` «փողը մութ տեղն էլ է լույս տալիս»

Դատավորը հրապարակում է դատավճիռը - Հանուն Հայաստանի Հանրապետության … Դուք դատապարտվում եք ցմահ ազատազրկման:

Ամբաստանյալ – Հարգելի դատավոր, բայց հոդվածը, որի համաձայն Դուք դատապարտում եք ինձ, նախատեսում է մինչև 15 տարի ազատազրկում:

Դատավոր – Ինչպե՞ս թե:

Ամբաստանյալ – Խնդրեմ, նայեք ՀՀ Քրեական օրենսգրքի փոփոխությունները:

Դատավորը նիստերի քարտուղարին – Փոխանցեք ինձ ամբաստանյալի ներկայացրած փոփոխությունները:

… Ամբաստանյալը փոխանցում է հաստափոր գիրք, որի մեջ դրված է մի կապոց ԱՄՆ դոլլար:

Դատավոր – Այս վերջին շրջանում ես մի փոքր վատառողջ էի և չեմ հասցրել հետևել օրենսդրական փոփոխություններին, ուստի Ձեր հիմնավորումները ճիշտ էին հարգելի ամբաստանյալ:

Ամբաստանյալ – Քմծիծաղ է տալիս` մտածելով, որ «փողը մութ տեղն էլ է լույս տալիս» և լսում դատավորի հերթական «ընթերցանությունը»` հանուն Հայաստանի Հանրապետության … Դուք դատապարտվում եք ազատազրկման 5 տարի ժամկետով:

Կիսվել`
Կարդացեք նաև