***
Փաստաբանը, որը հայտնի էր նրանով, որ ցանկացած գործ կարող է ձգել մինչև անվերջություն, սկսեց վարել մի գործ:
- Ինչպես եք կարծում, ես կպարտվեմ գործը, - հարցրեց նրան հաճախորդը:
- Դուք ոչ, բայց Ձեր թոռը անպայման, - պատասխանեց փաստաբանը:
***
Դատավորը հարցնում է ամբաստանյալին.
- Ինչու՞ Դուք փաստաբան չունեք:
- Բոլոր փաստաբանները հրաժարվում են իմ գործից, երբ իմանում են, որ ես իսկապես այդ 5 միլիոնը չեն գողացել:
***
Դատավորը ամբաստանյալին.
- Ինչպե՞ս Դուք կմեկնաբանեք Ձեր մեղքը հիմնավորող ապացույցները:
- Ինձ ժամանակ է պետք, որ մտածեմ:
- Լավ, հինգ տարին բավարա՞ր է:
***
Փաստաբանը ելույթ է ունենում դատարանում.
- Հարգելի դատարան, եթե մարդն ունի 18 դատվածություն, նա հանցագործ չէ:
- Իսկ ո՞վ է:
- Կոլեկցիոներ: