Իրավաբանական հումոր. 15.06.2012

ԱԱԾ-ն գերակատարել է օպերատիվ աշխատողներին կազմակերպված հանցավոր խմբերում ներգրավելու ծրագիրը: Այժմ գործում են մոտավորապես 15 կազմակերպված հանցավոր խմբեր, որոնք ամբողջությամբ կազմված են ԱԱԾ աշխատակիցներից:
***
Դատավորը կարդում է արդարացնող դատավճիռ:
- Ի՞նչ է սա նշանակում, պարոն դատավոր, - հարցնում է ամբաստանյալը:
- Սա նշանակում է, որ չի ապացուցվել, որ Դուք եք կողոպտել բանկը:
- Այսի՞նքն ես կարող եմ փողերը պահել ինձ մոտ:
***
Դատավորը ամբաստանյալին, - Ձեր կինը ասում է, որ Դուք իրեն պահում եք մշտական վախի մեջ: Եկեք ինձ մոտ:
Արդեն շշուկով, - խնդրում եմ ասեք, ինչպե՞ս է դա Ձեզ մոտ ստացվում:
***
Պարտված նիստից հետո հայցվորը ասում է փաստաբանին.
- Ես շատ եմ ցավում, որ Դուք այսքան ժամանակ ծախսեցիք:
- Ոչինչ, ես թեկուզ աշխատեցի անիմաստ, բայց ոչ անվճար:
***
Հաճախորդը փաստաբանին, - Ինչպե՞ս. Դուք պահանջում եք 200 դոլար ընդամենը երկու րոպե տևած խորհուրդ տալու համար:
Փաստաբան, - բայց Դուք մեկ ժամ սպասում էիք ինձ ընդունարանում:

Կիսվել`
Կարդացեք նաև