Հայտարարվել է մրցույթ՝ արդարադատության ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ արդարադատության ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար: Այս մասին տեղեկանում ենք ARMACAD-ից:

Անհրաժեշտ պայմաններ
Ակադեմիայի Ռեկտորի պաշտոնը կարող է զբաղեցնել իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող, հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որն ունի իրավունքի բնագավառում առնվազն 10 տարվա աշխատանքային և մանկավարժական գործունեության առնվազն 2 տարվա ստաժ:

Դիմումի համար անհրաժեշտ փաստաթղթեր
Ռեկտորի պաշտոնի համար մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներառում է.

1. դիմում՝ խորհրդի նախագահի անունով,
2. անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
3. դիմումատուի' բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
4. դիմումատուի' իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
5. դիմումատուի՝ իրավունքի բնագավառում առնվազն 10 տարվա աշխատանքային, ինչպես նաև մանկավարժական գործունեության առնվազն 2 տարվա ստաժի առկայությունը հավաստող փաստաթղթեր (այդ թվում՝ աշխատանքային գրքույկից քաղվածք, պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են տվյալ աշխատանքում աշխատանքային պարտականությունները):

Հավակնորդները, ըստ հայեցողության, կարող են ներկայացնել նաև ինքնակենսագրություն, երաշխավորագիր-նամակներ, գործունեության ծրագիր (փակ և ստորագրված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո), ինչպես նաև ցանկացած այլ փաստաթուղթ, որը, իրենց կարծիքով, կարող է նշանակություն ունենալ ընտրության գործընթացում:

Ռեկտորի պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացվում է համարակալած և յուրաքանչյուր էջի հետնամասում դիմումատուի կողմից ստորագրված վիճակում:

Ժամանակացույց
Փաստաթղթերը կարող են ներկայացվել սույն թվականի մայիսի 17-ից հունիսի 17-ը՝ ժամը 18:00-ն՝ Արդարադատության ակադեմայի կադրերի բաժին (հասցե՝ 0054, ք.Երևան, Փիրումյանների 9):
Մրցույթը տեղի կունենա Արդարադատության ակադեմիայի շենքում սույն թվականի հունիսի 28-ին՝ ժամը 12:00-ին (հասցե՝ 0054, ք.Երևան, Փիրումյանների 9):

Հետադարձ կապ
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Արդարադատության ակադեմիա՝ (+374) 60 460079 հեռախոսահամարով:

 

Կիսվել`
Կարդացեք նաև