Պայմանագրերի մեկնաբանման մասին

Սա իրավաբանների մասին բավականին հին կատակ է, սակայն արժանի է, որ հիշվի:
Նավեր շահագործող ընկերությունը որոշեց ներկել իր նավերից մեկը: Դրա համար վերջինս պայմանագիր է կնքում կապալառուի հետ:
Աշխատանքը պետք է կատարվեր 30 օրվա ընթացքում:
Նավը հանձնվում է կապալառուին:
30 օր անց պատվիրատուի ներկայացուցիչները գալիս են, որպեսզի ընդունեն աշխատանքի արդյունքը, սակայն հայտնաբերում են, որ նավը ներկվել է միայն մեկ' աջ կողմից:
- Դուք խախտել եք մեր միջև կնքված պայմանագրի դրույթները և 30 օրվա ընթացքում ներկել եք նավի միայն աջ կողմը, - ասում են պատվիրատուի ներկայացուցիչները:
- Մենք պայմանագիրը չենք խախտել, - ասում է կապալառուն. – Խնդրում եմ ընթերցեք պայմանագիրը:
Կապալառուն մատնացույց է պայմանագրի հետևյալ դրույթը.
«Կապալառուն, մի կողմից, և Պատվիրատուն' մյուս, պայմանավորվեցին ներկել նավը»:

Կիսվել`
Կարդացեք նաև