ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հունիսի 13-ի որոշմամբ Արտակ Ասատրյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնից։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արտակ Ասատրյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արտակ Ասատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ։