ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոր դատավորներ է նշանակել։
Նախագահը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով եւ հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի հունիսի 3-ի ԱԽ-10-Ե-13 եւ ԱԽ-10-Ե-14 որոշումներով ներկայացված եզրակացությունները՝ որոշել է.
1. Աննա Մաթեւոսյանին նշանակել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
2. Կարեն Մարդանյանին նշանակել Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: