18.06.2012 - Իրավաբանակ հումոր

Երկու իրավաբան եկել են իրենց կոլեգայի թաղմանը:
Դագաղը իջեցնում են և սկսում հող լցնել: Իրավաբաններից մեկը հարցնում է մյուսին.
- Ջեկ, ինչու՞ մեր ընկեր Ջոնին այսքան խորն են թաղում:
- Գիտես, Ֆրենկ, ասում են իրավաբաններին իրականում խորքում շատ լավ մարդիկ են:
***
Փոստային բաժանմունքում մի ծեր ճաղատ տղամարդ սրտիկաձև բացիկների վրա «Սիրով» գրառումն է կատարում: Այնուհետև օծանելիքով ցանում:
Անցորդներից մեկը հարցնում է, ինչու է նա այդպես վարվում:
Տղամարդը պատասխանում է.
- Ես ամեն տարի սուրբ Վալենտինի օրը հազարավոր բացիկներ եմ ուղարկում տարբեր հասցեներով' անելով «Կռահիր' ումից» գրառումը:
- Ինչու՞:
- Ես ամուսնալուծության գործերով իրավաբան եմ:
***
Միլիոնատերը ասում է իր փաստաբանին.
- Անպայման իմ կտակում նշեք, որ ամբողջ ունեցվածքս անցնում է կնոջս, բայց միայն մեկ նախապայմանով' եթե նա կրկին ամուսնանա իմ մահվանից 6 ամիս անց:
- Իսկ ինչու՞ է Ձեզ անհրաժեշտ այսպիսի տարօրինակ վերապահում, - հարցնում է փաստաբանը:
- Ես ուզում եմ, որ գոնե մեկը փոշմանի, որ մահացել եմ, - պատասխանում է միլիոնատերը:

Կիսվել`
Կարդացեք նաև