Ինչպես պետք է բաշխել բաժնային պատասխանատվությունը կովի և ցուլի միջև

Այս դեպքը իրականում տեղի է ունեցել: Դրա մասին պատմել է ինձ ավագ գործընկերներիցս մեկը:
Դեպքը տեղի է ունեցել խորհրդային Հայաստանում:
Գյուղերից մեկում կովը և ցուլը բազմացման սեզոնի ժամանակ մտնում եմ գյուղացիներից մեկի այգի և ամբողջությամբ ավիրում այն:
Քանի որ կովը և ցուլը պատկանում էին երկու տարբեր մարդկանց, այգու սեփականատերը երկուսի դեմ հայց է ներկայացնում:
Գործը ընկնում է մի դատավորի մոտ, որը հայտնի է լինում իր կաշառակերությամբ:
Ցուլի տերը կաշառում է վերջինիս, որպեսզի իր վրա դրվող գույքային պատասխանատվությունը գոնե մի փոքր մեղմացնի:
Այսպիսով, դատավորը վճիռ է կայացնում' պատասխանատվությունը համարելով բաժնային և բաշխելով անասունների սեփականատերերի նկատմամբ հետևյալ չափով. կովի սեփականատիրոջ նկատմամբ վնասի 2/3-ը, իսկ ցուլի սեփականատիրոջը' 1/3-ը' կովի սեփականատիրոջից երկու անգամ պակաս:
Որպես հիմնավորում դատավորը բերում է մի հանճարեղ միտք, որը մոտավորապես հնչում էր հետևյալ կերպ.
«Քանի որ ցուլը և կովը ավիրել են այգին բազմացման սեզոնի ժամանակ, հետևաբար ցուլը գտնվել է երկու ոտքերի վրա, իսկ կովը' 4: Այսինքն' ցուլը երկու անգամ ավելի պակաս վնաս է պատճառել»:

Կիսվել`
Կարդացեք նաև