Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ արդարադատության նախարարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016թ. ապրիլի 7-ի վճռի պահանջները կատարելու նպատակով: Անդրադառնալով նման որոշումներին՝ գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ կառավարության աշխատակազմին, ֆինանսների, արդարադատության նախարարություններին՝ քննարկել, գույքագրել, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով կառավարությունը որքան գումար է հատկացրել 2014թ., 2015թ. և այս տարվա ընթացքում: «Այդ սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պե՞տք է պատասխան տա, թե՞ ոչ»,-նշել է Հովիկ Աբրահամյանը:
Հավելենք, որ Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 18,255 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: