այաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում յուրաքանչյուր երկուշաբթի, սկսած 16:00-ից կատարվում է քաղաքացիների ընդունելություն: Քաղաքացիների ընդունելությունն իրականացնող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալները 2016 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում ընդունել են 106 քաղաքացու: Քաղաքացիների հարցերը հիմնականում վերաբերել են ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործառույթներին, ինչպես նաև տարբեր ոլորտներին առնչվող խնդիրներին, որոնց վերաբերյալ տրվել են օրենքով սահմանված կարգով սպառիչ պատասխաններ և պարզաբանումներ:Քաղաքացիների մի ստվար զանգված իրենց դիմումները հղել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝ խնդրելով աջակցել դատարանում ներկայացրած պահանջների վերաբերյալ արդար դատական ակտ կայացնելու հարցում։ Ընդունելության ժամանակ քաղաքացիները տեղեկացվել են, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը նման հարցերին միջամտելու իրավասությամբ օժտված չէ, և միայն ընթացք է տրվում այն գործերին, երբ կա վերջնական դատական ակտ, որտեղ կարգապահական վարույթ սկսելու հիմքեր կան:
Ընդունելության հրավիրված քաղաքացիների մեծ մասի խնդիրները տեղում ստացել են իրենց լուծումները, իսկ որոշ դիմումների մասով գործին ընթացք տալու հանձնարարականներ են տրվել:
Քաղաքացիների կողմից ստացվել են նաև այնպիսի դիմումներ, որոնց ընթացք տալը դուրս են եղել նախարարության գործառույթներից. դրանց վերաբերյալ փոխնախարարները դիմումատուներին տվել են ուղղորդող պատասխաններ:
ՀՀ արդարադատության նախարարություն