02.07.2012 - Իրավաբանակ հումոր

Երիտասարդ իրավաբանը հանդես է գալիս դատարանում.
- Հարգելի դատարան, միայն այն փաստը, որ ամբաստանյալը ինձ է ընտրել որպես իր փաստաբան, ապացուցում է վերջինիս անմեղսունակությունը:

***

- Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս վարձել այս փաստաբանին:
- Ըստ Ձեզ նա կկարողանա՞ հասնել, որ ինձ արդարացնեն:
- Ւհարկե: Վերջերս ինձ շուն էր կծել, և ես հայց ներկայացրեցի տիրոջ դեմ, ում պաշտպանում էր այդ փաստաբանը: Եվ նա կարողացավ ապացուցել որ ես եմ կծել այդ շանը:

***

Փաստաբանի ճառը դատարանում.
- Հարգելի դատարան, մինչ Դուք վճիռ կայացնեք, կուզենայի հիշեցնել, որ իմ պաշտպանյալը խուլ է, հետևաբար չեր կարող լսել իր խղճի ձայնը:

***

- Ճանաչում եք Դուք արդյո՞ք ամբաստանյալի մեջ այն մարդուն, ով գողացել է Ձեր մեքենան:
- Հագելի դատարան, փաստաբանի ճառից հետո ես վստահ չեմ' ունեցել եմ արդյոք մեքենա:

Կիսվել`
Կարդացեք նաև