Հարց անշարժ գույքի պետական գրնացման մերժման հիմքերի վերաբերյալ

    Բարև Ձեզ,

    Ես դիմել եմ ԿԱ ԱԳԿՊԿ Էրեբունի ստորաբաժանմանը' անշարժ գույքի պետական գրանցման համար, որի հիմքը ներկայացված ժառանգության վկայականն էր: Սակայն ինձ բանավոր կերպով մերժեցին գրանցելը' պատճառաբանելով, որ տվյալ անշարժ գույքի վերջին վկայականը տրվել է մինչև 1997 թվականը, իսկ ես անշարժ գույքի չափագրման վերաբերյալ փաստաթղթեր եմ պարտավոր ներկայացնել, որը տալիս են չափագրող մասնավոր կազմակերպությունները: Սակայն չնշեցին, թե որ իրավական ակտի որ դրույթն է քաղաքացու համար նման պարտավորություն նախատեսում: <<Անշարժ գույքի պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքը չափագրում չկատարելը որպես գրնացման մերժման հիմք չի նախատեսում:

Հարցեր`

1. Նման պատճառաբանությունը որ իրավական ակտի որ դրույթից է բխում:
2. Արդյոք ես պարտավոր եմ չափագրել այն գույքը, որը ժառանգություն ընդունելու հիմքով ցանակնում եմ գրանցել:
3. Անշարժ գույքի չափագրում չկատարելը կարող է արդյոք անշարժ գույքի գրանցման մերժման հիմք հանդիսանալ:


Նախապես Շնորհակալ եմ

Կիսվել`