16.07.2012 - Իրավաբանական հումոր

Մարդը գալիս է փաստաբանի մոտ և հարցնում.

- Ես շուկայում միս եմ վաճառում: Երեկ մի մեծ շուն վազեց տաղավարիս մոտ և գողացավ մսի մի մեծ կտոր: Ի՞նչ անեմ:

- Շատ հեշտ. հայց ներկայացրեք շան տիրոջ դեմ: Իսկ Դուք գիտե՞ք ով է շան տերը:

- Գիտեմ: Դա Ձեր շունն էր, ուստի հատուցեք իմ վնասները:

- Շատ լավ, ինչքա՞ն:

- Ձեր շունը կերել է 10000 դրամի միս:

- Շատ լավ, տվեք ինք 10000 դրամ:

- Ինչու՞:

- Իմ խորհրդատվությունը արժե 20000 դրամ, որից 10000 Ձեզ եմ պարտք, ուստի Դուք պետք է ինձ տաք մնացածը:

***

Փաստաբանի ճառը.

- Հարգելի դատարան, իմ պաշտպանյալը ազնվորեն խոստովանեց, թե ինչ գործիքներով և միջոցներով է կատարել իր բոլոր գողությունները: Մեր ժամանակներում ազնվությունը շատ հազվադեպ հատկություն է: Կարծում եմ, բոլորը կհամաձայնվեն ինձ հետ, որ այսպիսի ազնիվ մարդը չի կարող գողություն կատարած լինել:

***

Փաստաբանը դատարան է ներկայացնում գործի վերանայման համար փաստաթղթեր.

- Ինչու՞ այսքան ուշ:

- Հարգելի դատարան, ես նոր տեղեկացա, որ պաշտպանյալս բավականին հարուստ անձնավորություն է:

Կիսվել`
Կարդացեք նաև