Բարև Ձեզ:Մորս դեմ հայց են ներկայացրել դատարան:Հայցի առարկան 500000դրամն է, որը նա վերցրել էր տոկոսով:Պարտապանի պահանջով նա թուղթ է գրել, որ Ա. Վ.-ից վերցրել է այդքան գումար և պարտավորվում է վճարել մինչև հունվար, բայց ուշացրել է վճարումը:Թուղթը նոտարի կողմից հաստատված չէ:Մայրս 3-րդ կարգի հաշմանդամ է:Մենք ձայնագրություն ունենք, որը հաստատում է, որ գումարը եղել է տոկոսով, ընդ որում ,10% ամսեկան ,այնինչ ,եթե ես չեմ սխալվում, օրենքը թույլ է տալիս 2%: Հիմա մայրս Հայաստանում չէ նախքան հայց ներկայացնելը մեկնել էր ՌԴ:Վերադառնալու է այս տարվա նոյեմբեր ամսին:Ինձ հետաքրքրում է իրավունք ուներ դատավորը այդ թղթի հիման վրա հայցն ընդունել, ըստ օրենքի պիտի ընդունի մեր ձայնագրությունը որպես ապացույց,թե ոչ և մոտավորապես ինչ որոշում կկայացնի:Կանխավ շնորհակալ եմ: