Դատավոր Ամրահի Պետրոսյանը քննել է անհայտ անձի ստորագրած վերաքննիչ բողոք

թիվ ԿԴ 0099.02.09 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, դատավոր Ամրահի Պետրոսյանի նախագահությամբ քննել է վերաքննիչ բողոք:Վերաքննիչ դատարանին է ներկայացվել փորձագիտական եզրակացություն, համաձայն որի վերաքննիչ բողոքում տեղ գտած ստորագրությունը կատարված չի եղել այն անձի անունից ում անունից որ ստացվել է վերաքննիչ բողոքը (քաղ. գործով պատասխանողի) , այսինքն եղել է կեղծված: Դատարանը հետաձգել է գործի քննությունը և գրություն ուղարկել գործով պատասխանողին(գրությանը կցելով նաև փորձագիտական եզրակացության պատճենը) և պնդրել հայտնել դիրքորոշում վերոնշյալ եզրակացության մասին: Գործով պատասխանողը ստացել է դատարանի գրությունը, սակայն որևէ դիրքորոշում չի հայտնել և դատական նիստին չի ներկայացել:Վերաքննիչ դատարանը անտեսել է,որ բողոքը ստորագրված է անհայտ անձի կողմից,քննել է այն և կայացրել որոշում, իր որոշման մեջ ընդհանրապես չանդրադառնալով փորձագիտական եզրակացությանը:

Խնդրում եմ պատասխանել`արդյոք դատավորի գործողությունները ակնհայտ անօրինական չեն:

Շնորհակալություն

Կիսվել`